Արտաքին 5 տարի առաջ - 17:13 13-10-2021

Բրիտանական թերթը ներողություն է խնդրել «ՌԴ-ն գողացել է AstraZeneca-ի բանաձևը» հոդվածի համար

Բրիտանական Daily Express տաբլոիդը ներողություն է հրապարակել նախկինում հրապարակված նյութի համար, որում նշվում էր, որ ռուս լրտեսն անձամբ է գողացել AstraZeneca պատվաստանյութի բանաձևը, որի հիման վրա իբր հետո ստեղծվել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը:

Ռուսաստանի կողմից AstraZeneca-ի բանաձևի գողության մասին հոդվածն ի սկզբանե հայտնվել է մեկ այլ բրիտանական տաբլոիդում՝ The Sun-ում: Պարբերականը չի նշել այս տեղեկատվության աղբյուրները, այլ միայն գրել է, որ «գաղտնի ծառայություններն ունեն ապացույցներ, որ Պուտինի լրտեսներից մեկը գողացել է տվյալները»: Այս նյութը վերատպվել է այլ լրատվամիջոցների կողմից: Նրանց թվում էր նաև Daily Express թերթը: Տաբլոիդը տեքստը հեռացրել է իր կայքից և հրապարակել մի նյութ, որում ներողություն է խնդրել և տեղադրել Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի հայտարարությունը, որը համակարգում է «Սպուտնիկ V»-ի արտադրությունը:

The Sun-ի լրագրողները ներողություն չեն խնդրել կամ չեն հեռացրել նյութը: Նրանք ավելացրել են Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի դիրքորոշումը սկզբնական նյութին:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա