Ներքին 4 տարի առաջ - 12:01 13-10-2021

Ի՞նչ առաջարկ է արել Հնդկաստանի արտգործնախախարն Արարատ Միրզոյանին

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում իր ելույթը սկսեց հնդիկ ժողովրդի անունից պատերազմի զոհերի հարազատներին ցավակցություն հայտնելով։

Ներկայացնելով երկու երկրների տնտեսական հարաբերությունների օրակարգը` Ջայշանկարը հայտնեց, որ Հնդկաստանը շահագրգիռ է ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացման հարցում։ Ինչ վերաբերում է Հայաստանի հետ անմիջական տնտեսական կապերին, հնդիկ պաշտոնյայի դիտարկմամբ` երկու երկրների միջև ծովային կամ ցամաքային անմիջական կապի բացակայությունը խոչընդոտ է առևտրային փոխհաաբերությւնների համար։

«Թե՛ Հայաստանը, թե՛ Հնդկաստանը հանդիսանում են միջազգային տրանսպորտային միջանցքի անդամ («Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք»-խմբ.), որը հեռանկար ունի կապակցվածության զարգացման առումով։ Պարոն Միրզոյանն ու ես քննարկեցինք Հայաստանի դրսևորած հետաքրքրությունը` Իրանում Ջավահար նավահանգստի օգտագործման վերաբերյալ, որը մշակվել է Հնդկաստանի կողմից։ Նաև առաջարկեցի, որպեսզի Ջավահար նավահանգիստն օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց»,– ասաց Հնդկաստանի ԱԳ նախարարը։

Սուբրամանյամ Ջայշանկարը պաշտոնական այցով Հայաստանում է հոկտեմբերի 12-13-ը: Հիշեցնենք` Հնդկաստանը հանդիսանում է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» (International North-South Corridor (INSTC)) Համաձայնագրի երեք հիմնադիր երկրներից մեկը (ԻԻՀ, ՌԴ, Հնդկաստան), որի նպատակն է բարելավել և զարգացնել անդամ-պետությունների միջև իրականացվող փոխադրումները: Հայաստանը միջանցքի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրին միացել է 2006թ. ապրիլի 13-ին:

2021թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում հայ-հնդկական առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 105.3 մլն. ԱՄՆ դոլար, Հայաստանի արտահանումը` 72.4 մլն. դոլար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից