Ներքին 4 տարի առաջ - 20:54 12-10-2021

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը տագնապով արձանագրում է, որ ՀՀ ներկա իշխանությունները, պատերազմում կրած պարտությունից դասեր չառնելով, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հիմնազուրկ, միակողմանի կոչերով, իրականում ոչ միայն չեն մերձեցնում խաղաղության հաստատումը մեր վերաձևվող տարածաշրջանում, այլ ընդհակառակը՝ թույլ են տալիս Ադրբեջանին և Թուրքիային հասնել իրենց նպատակներին՝ ահաբեկչությունը արտահանելով տարածաշրջանից դուրս: ՀՀ գործող կառավարության քայլը՝ բացելու հայկական օդային տարածքը Ադրբեջանից Նախիջևան իբրև թե քաղաքացիական օդանավերի համար, կործանաբեր քաղաքականության ուղղակի դրսևորում է:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը նշում է, որ անցած պատերազմում կորցնելով մեծաքանակ ռազմական տեխնիկա և մարդկային զինուժ՝ Ադրբեջանը բացահայտ շարունակում է զինտեխնիկայի գնումները և վարձկանների հավաքագրումը: Ադրբեջանը և Թուրքիան, բռնակցելով Արցախի տարածքները, այժմ արդեն ունեն նոր հենակետ՝ Նախիջևանը, որը պետք է միացնել Ադրբեջանին՝ իրենց հարձակողական քաղաքականությունն ուղղելով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ, որը տարածաշրջանում մնացել է կայունություն հաստատող միակ պետություններից մեկը՝ թուրքական զավթողականությունը հակակշռելու ունակ:

ՀԴԿ-ն համոզված է, որ Հայաստանը չունի հնարավորություն վերահսկելու ադրբեջանական, այսպես կոչված, քաղաքացիական ինքնաթիռները, որոնցով ակնհայտ կարող են տեղափոխվել ինչպես ահաբեկիչ վարձկաններ, այնպես էլ գերժամանակակից զենք: Ադրբեջան-Թուրքիա-Իրան հարաբերությունների կտրուկ լարման այս իրավիճակում, երբ Իրանը փակել է իր օդը ադրբեջանական ինքնաթիռների համար, իսկ ցամաքում արգելափակվում են Թուրքիայի հետ կապող անցակետերը, Հայաստանը պետք է փակի իր օդային տարածքը, որպեսզի ՀՀ մայրաքաղաք Երևանից 50-60 կմ տարածքի վրա չձևավորվի հզոր ռազմակետ՝ ամեն պահի պատրաստ ռմբահարել մեզ, ձեռնարկել դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ: Հաղթած թշնամին չի կարող բարեկամ դառնալ։

ՀԴԿ-ն նշում է, որ Իրանի հետ ռազմաքաղաքական համակշռված գործողություններով միայն կարելի է հասնել հավասարակշռության տարածաշրջանում: Հայաստանին անհրաժեշտ են ամուր և սկզբունքային գործընկերներ, անթույլատրելի է ներքաշվել հակաիրանյան կամ թրքամետ այլևայլ ծրագրերի մեջ: Հայաստանը Իրանի և Ռուսաստանի հետ պետք է ձևավորի համագործակցության հարթակ և Մինսկի խմբի եռանախագահների հետ տարածաշրջանում ապահովի իրական խաղաղություն և միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան։

ՀԴԿ հանրապետական խորհուրդ

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի