Ներքին 4 տարի առաջ - 15:59 11-10-2021

Գյումրու նախկին քաղաքապետի որդին թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, այս պահին թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից: Այս մասին հոկտեմբերի 11-ին Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով։ «ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բողոքը բեկանելուց ու Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելուց հետո Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերել հնարավոր չի եղել: Ներկայում նա թաքնվում է վարույթ իրականացնող մարմնից: Միջոցներ են ձեռնարկում նրա գտնվելու վայրը պարզելու և վարույթ իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ»,- նշեց Գուրգեն Գրիգորյանը՝ հստակեցնելով, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների, վերջինս գտնվում է ՀՀ տարածքում:
Սպարտակ Ղուկասյանին ձերբակալել էին ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով, սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ազատ էր արձակել՝ չբավարարելով Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի՝ նրան երկամսյա կալանքի վերցնելու միջնորդությունը։ Դատախազությունը, սակայն, բողոքարկել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս որոշումը։ ՀՀ վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 15-ին բավարարել էր դատախազության բողոքը, բեկանել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Կալանավորման որոշումից անմիջապես հետո Սպարտակ Ղուկասյանը դիմել է փախուստի, ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ