Ներքին 4 տարի առաջ - 20:39 09-10-2021

Գրեթե ամեն օր ադրբեջանական քաղաքական էլիտան պնդում է, որ պետք է հայերին ոչնչացնի․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ կարդում եմ նորությունները, թե ինչպես են թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերը խոշտանգում, սպառնում և ի վերջո սպանում հայերին, ես չեմ զարմանում, քանզի թուրքը մնում է յուրաքանչյուր դեպքում արնախում և բարբարոս թուրք, և թուրքերն ապացուցում են այս պարզ և հազար անգամ ապացուցված ճշմարտությունը։

Հատկապես, որ գրեթե ամեն օր ադրբեջանական քաղաքական էլիտան պնդում է, որ պետք է հայերին ոչնչացնի կամ ինչպես արտահայտվեց Իլհամ Ալիևը՝ «հայերի գլուխը ջարդի»:

Ես զարմանում եմ, թե ինչպես այս ամենը տեսնելով, Հայաստանի իշխանությունները դատարկ աչքերով և դեմքի լուրջ արտահայտությամբ շարունակում են առաջ մղել ապազգային, հակապետական, հակահայկան թեզերը, ըստ որի՝ պետք է «ամեն գնով բարիշել թուրքերի հետ»։

Հիմա փաստորեն ստացվում է, որ ՀՀ իշխանությունների «խաղաղասիրական» աննորմալ նախագիծը իրականացվում է հայերի ոչնչացման գնով։

Մի ձայն հանեք տնաշեններ։

Հ.Գ. Այսօր ադրբեջանցի դիպուկահարը գնդակահարել է արցախցի մի գյուղացու, իսկ Երասխի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցից վիրավորվել է հայ դիրքապահ։

Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը