Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:29 08-10-2021

Իսպանացի գիտնականները բացահայտել են գետնանուշի դրական ազդեցությունը գլխուղեղի վրա

Ամեն օր գետնանուշ ուտելը նպաստում է ճանաչողական գործառույթների զարգացմանը և ուժեղացնում սթրեսադիմացկունությունը: Նման եզրահանգման են եկել իսպանացի գիտնականները, որոնց հետազոտությունների վերաբերյալ ​​հոդվածը հրապարակել է Clinical Nutrition ամսագիրը:

Բարսելոնայի և Մադրիդի համալսարանների փորձագետներն ուսումնասիրել են մարդու գլխուղեղի գործունեության վրա այս հատիկաընդեղեն բույսի պտուղների ազդեցությունը, որը պարունակում է այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք են ճարպաթթուները, սպիտակուցները, մանրաթելերը, պոլիֆենոլը: Փորձին մասնակցող 19-33 տարեկան 63 երիտասարդներ ամեն օր գետնանուշ են կերել:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գետնանուշ ուտելու դեպքում մարդու գլխուղեղի գործունեությունը, ինչպես նաև արձագանքը սթրեսին՝ բարելավվում է: Ըստ գիտնականների, դա պայմանավորված է գետնանուշում պարունակվող ռեսվերատրոլի և p-coumaric թթվի, ինչպես նաև կարճ շղթայով ճարպաթթուների և երկար շղթայով հագեցած ճարպաթթուների ազդեցությամբ:

Այսպիսով, գետնանուշի օգնությամբ հնարավոր է բարելավել մարդու հոգեվիճակը՝ պայքարելով ընկճախտի դեմ:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը