Խոսք 4 տարի առաջ - 13:32 01-10-2021

Կեղծ գործեր կարելը, քաղաքական հրաման տալն ու կատարելը ավելի ծանր հանցանք է՝ պետական դավաճանությանը հավասարազոր, պատասխան տալու օրը գալու է. Իրինա Յոլյանը՝ իրեն ներկայացված մեղադրանքի մասին

Հիմա քննչական կոմիտեն հրաժարվել է նախնական մեղադրանքից բնակչությանը տրված սոցօգնությունը դիտարկել են որպես դիրքի չարաշահում: Հրամանը կատարելուց հետո, քննչական կոմիտեն խայտառակությունից փրկվելու համար որոշել է, որ շրջափակաման մեջ գտնվող գյուղերի բնակիչներին աջակցելու համար ավելի հարմար է պաշտոնական դիրքի չարաշահում որակել գյուղացուն օժանդակելը, քան հետո գործը շիլաշփոթ լինի, երբ Հայաստանից դուրս՝ օրինական դատարաններում, գործը հասնի «դիվանբաշուն»:

Տևական ամիսներ տանջվել են , 400-ից ավել մարդ հարցաքննելուց հետո պարզվել է , որ անգամ մի դեպք չի կարողանում կարվել, որով հնարավոր լինի յուրացում որակել: Կարևորը ընտրությունից առաջ սպեց նազ ուղարկելն է եղել, գլխավոր թալինչիների հետ ատկատով համագործակցության գնածաներին աղմուկն էր պետք ընդամենը, առաջիկայում ընտրություն է, ամեն ստորության ընդունակ են:

Այն որ պետական բյուջեն մսխվում է, պարգևավճարների, երեսփոխանների գրպանի փողի, ասում են՝ հիմա էլ պատգամավորների բնակարանների վարձի համար , դա պաշտոնական դիրքի չարաշահում է չէ, կամ վատնում չէ, բայց սահմանը պահող գյուղացուն 20.000-ից-100.000 դրամ տրամադրելը դիրքի չարաշահում է: Պետական թալանով զբաղվածներին կարելի է սահմանը պահող գյուղացու քրտինքից վճարվող հարկից քամել ամենավերջին կոպեկը դեպի սեփական գրպանը, իսկ բլոկադայի մեջ հայտնված գյուղացուն չի կարելի, իր ստացած երկու կոպեկի համար պիտի օրական տաս անգամ ցուցմունք տա, թե ինչի վրա է ծախսել:

Ի դեպ քննչական կոմիտեն, որ հաղորդագրություն է տարածում, թե այդ երեք միլիոնը ընտրությունից առաջ է բաժանվել, իբր փորձում են երանգ տալ , հիշեցնեմ, որ Գորիսի համայնքապետարանը 11000 արցախցի հյուրընկալած համայնքի բնակիչներին տարվա ընթացքում 43 անգամ դրամական աջակցություն է տրամադրել, քանի, որ հումանիտար աղետի մեջ մնացել էին անուշադրության մատնված, իսկ օրինակ, երբ կառավարությունը Սյունիքին ընտրությունից մեկ շաբաթ առաջ մի քանի հարյուր միլիոն փող է տալիս և ինչ որ կասկածելի հիմնադրամով բաժանվում է , դա , փաստորեն, պարտադիր է, հակաօրինական չէ: Ասում են՝ դատախազությունը գործը ջրել է, պետության փողը իշխանության օգտին վատնելը , ընտրակաշառք տալն ու ձայն մուրալը պաշտոնական դիրքի չարաշահում չէ:

Հ.Գ. Կեղծ գործեր կարելը, քաղաքական հրաման տալն ու կատարելը ավելի ծանր հանցանք է՝ պետական դավաճանությանը հավասարազոր, պատասխան տալու օրը գալու է»:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից