Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 19:42 30-09-2021

Արդարադատության նախարարն իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր է համարում վեթինգի դրսևորումները

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր է համարում վեթինգի առաջին դրսևորումները: Այս մասին Անդրեասյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Դա միակողմանի գործընթաց չէ. այստեղ կարևոր է նաև Բարձրագույն դատական խորհրդի մոտեցումը: Իմ կարծիքով` ԲԴԽ-ն քիչ է դատավորին պատասխանատվության ենթարկել: Վերջին շրջանում որոշ դատավորների նկատմամբ Խորհուրդն անընդհատ մերժում էր մեր միջնորդությունները: Այսինքն, չի կարելի ասել, որ ԲԴԽ-ն կառավարության դիրքորոշման նման դիրքորոշում ունի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դատավորի նկատմամբ շատ ավելի կարգապահական վարույթներ է հարուցելու, ավելի ուշադիր է լինելու նրանց կողմից թույլ տրված խախտումների նկատմամբ:

«Դրա համար ես էլ ավելի շատ աշխատակիցներ եմ ընդունել: Ես գործեր եմ հարուցում ոչ թե ելնելով նրանից, որ ինչ-որ մեկին դա կարող է դուր գալ կամ չգալ, այլ` նրանից` արդյոք դատավորը սխալ թույլ է տալիս, թե ոչ: Ես քաղաքական նկատառումներից չեմ ելնում»,- ընդգծեց Անդրեասյանը:

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ

Ձեզ գուցե հետաքրքրի