Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 15:19 28-09-2021

Սոչիում Էրդողանի և Պուտինի հանդիպմանը սպասվում է նաև «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկում

Մեկուկես տարվա դադարից հետո Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դեմ առ դեմ հանդիպելու են ծովափնյա Սոչի քաղաքում սեպտեմբերի 29-ին։ Հանդիպման օրակարգում, ըստ թուրքական մամուլի բնորոշման, լինելու են բարդ հարցեր, որոնք կուտակվել էին այս ընթացքում։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը նշում է, որ նախքան հանդիպումը Էրդողանն արել է երկու հայտարարություն, որից մեկը զայրացրել է Մոսկվային, իսկ մյուսը՝ գոհացրել: Խոսքը Ղրիմի և «S-400»-ների վերաբերյալ Էրդողանի արած հայտարարությունների մասին է։ Մի դեպքում նա օգտագործել է «Ղրիմի բռնակցում» ձևակերպումը, իսկ մյուս դեպքում՝ ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել, որ Անկարան ռուսական «S-400»-ների նոր խմբաքանակ կգնի։ Ղրիմի կնճռոտ հարցից բացի, Մոսկվային անհանգստացնում է թուրքական անօդաչու թռչող սարքերի վաճառքը Ուկրաինային։

Բայցևայնպես Ռուսաստանի համար օրակարգի ամենակարևոր թեման լինելու է Իդլիբում տիրող իրավիճակը։ Բանն այն է, որ 2018-ին ռուսները և թուրքերը համաձայնության էին եկել ընդդիմադիր և կառավարական ուժերի միջև բուֆերային գոտի ձևավորելու, չափավոր ընդդիմադիրներին ահաբեկչական խմբավորումներից տարանջատելու և ծանր զրահատեխնիկան դուրս բերելու հարցում։ 2018-ից ի վեր, սակայն, Մոսկվան Անկարային մեղադրում է այդ համաձայնության դրույթները կատարելու հարցում դանդաղկոտություն ցուցաբերելու համար։ Անկարան էլ իր հերթին պնդում է, որ Սիրիայի գործող վարչակազմը սպառնալիք է՝ ուղղված իր ազգային անվտանգությանը։

«Իսկ Թուրքիայի համար Սոչիում առաջնահերթ խնդիրը լինելու է բնական գազի դեֆիցիտի հրատապ փակումը։ Առջևում ձմեռ է։ Խնդիրը հրատապ է, քանի որ անցյալ տարի պաշտոնապես բացված «Թուրքական հոսք» գազամուղի գործարկման պատճառով դադարեցվել են «Անդրբալկանյան» (Արևմտյան) գազատարով ռուսական գազի մատակարարումները»,- գրում է «Cumhuriyet»-ը։

Աղբյուրը նաև նշում է, որ Սոչիում սպասվում են այնպիսի հարցերի քննարկումներ, ինչպիսիք են ռուսական զենքի նոր գնումները, Նախիջևանը Ադրբեջանին կապող «Զանգեզուրի միջանցքը» և Լիբիայի հարցը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան