Մամուլ 5 տարի առաջ - 09:15 09-09-2021

Թեկնածուներին փախցնում են իրարից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, քաղաքական դաշտում «վաստակ եւ հեղինակություն» ունեցող թեկնածուների փախցնոցի է սկսվել քաղաքական ուժերի շրջանում։ Մեզ պատմեցին, որ թեկնածու գողանալու հարցում ռեկորդակիրը նախկին սոցապնախարարներ Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի «Ապրելու երկիր» կուսակցությունն է։ Կուսղեկավարները շրջում են մարզերով եւ մրցունակ թեկնածուների հետ բանակցում՝ կուսակցության մեկենաս, խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանի անունից։

Բնականաբար, բավականին լավ պայմաններ առաջարկում թեկնածուներին՝ լավ ապագա խոստանալով։ Հիշեցնենք, որ 4 հազարից ավելի բնակչություն ունեցող խոշոր համայնքներում ընտրությունները համամասնական ընտրակարգով են լինելու, դրա համար էլ անհատները պարտադիր որեւէ քաղաքական ուժի ցուցակով պետք է մասնակցեն ընտրություններին։

Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ, նորաթուխ կուսակցականները վերջերս փախցրել են նաեւ «Լուսավոր Հայաստանի» Մեղրիի եւ Գորիսի թեկնածուներին։ ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանը չհերքեց մեր տեղեկությունը։ «Այո, ունեմ նման տեղեկատվություն, որ «Առաքելություն» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը եւ մեր նախկին գործընկեր Մանե Թանդիլյանը Սյունիքում հանդիպել են որոշ ԼՀ թիմակիցների եւ առաջարկել համատեղ մասնակցել ընտրություններին։ Քանի դեռ այս ՏԻՄ ընտրություններին մեր մասնակցությունը հստակեցված չէ, չեմ կարող ասել, թե ինչպիսի առաջադրումներ կունենանք, իսկ թե ինչով են փորձել շահագրգռել՝ իրենց միանալու համար, տեղեկացված չեմ»,- ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան