Մամուլ 4 տարի առաջ - 07:47 08-09-2021

Իշխան Սաղաթելյանին «ռազվեդկայի» են ուղարկել. Հրապարակ

Թեժ աշնանն ու ՏԻՄ ընտրություններին պատրաստվում է նաեւ խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը․ «Հայաստան» դաշինքում քննարկումների արդյունքում որոշել են, որ ՏԻՄ ընտրությունների համակարգման հարցը պետք է վստահել ՀՅԴ-ական ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին։ Դաշինքը նրան պատվիրակել է մարզային շրջայցեր կատարել, հանդիպել կուսակցական ակտիվի եւ համակիրների հետ, շոշափել տրամադրությունները։

Պարզ ասած՝ «ռազվեդկա» անել, որից հետո կքննարկեն ու որոշում կկայացնեն՝ որտեղ առաջադրվել եւ ում առաջադրել։ Դաշինքից տեղեկացանք, որ ՏԻՄ-երին մասնակցելու են ոչ թե ՀՅԴ-ի, այլ դաշինքի ցուցակներով։ Երկու օր առաջ Սաղաթելյանը եղել է Շիրակի մարզում, առաջիկա օրերին այլ մարզեր էլ կայցելի։ Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետի թեկնածուին, դեռեւս որոշված չէ, չի բացառվում, որ դաշինքի Գյումրու շտաբի պատասխանատուներից մեկին առաջադրեն։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի

Ձեզ գուցե հետաքրքրի