Մամուլ 4 տարի առաջ - 08:16 06-08-2021

Իշխանության մի մասը կարծում է, որ Իշխան Սաղաթելյանին, ԱԺ փոխնախագահ չընտրելուվ, պատժում են այն հայտարարության համար, թե ԱԺ–ում օր ու արև չի տալու իշխանությանը. Ժողովուրդ

Երեկ խորհրդարանում իսկական խառնաշփոթ էր. իշխանությունն ու ընդդիմությունը ԱԺ 3-րդ փոխնախագահին էին ընտրում, սակայն այդպես էլ չէր ստացվում: «Հայաստան» խմբակցությունից առաջադրված ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանին ընդդիմությունը երկու անգամ առաջադրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում, սակայն երկու անգամ էլ Սաղաթելյանը չընտրվեց:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ «Հայաստան» խմբակցությունը իշխանությունից 22 ձայն է պահանջել, որպեսզի երկու ընդդիմադիր ֆրակցիաների պատգամավորների թվի հետ միասին Սաղաթելյանը կարողանա 54 ձայն ստանալ: Իշխանության պատգամավորները երեկ ամբիոնից կոկորդ պատռելով հավաստիացնում էին, որ իրենք իրենց խոստացածը կատարել են, ավելին՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անձամբ է զանգահարել գործընկերներին եւ ուղղորդել քվեարկության՝ հորդորելով՝ 1-22 համարների պատգամավորները մեկ մարդու նման Սաղաթելյանին ընտրեն։

Իշխանության մի հատվածն այն կարծիքին է, որ սա իշխանության պատիժն է Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, որ խորհրդարանում օր ու արեւ չի տալու իշխանությանը: Սակայն, մյուս կողմից, իշխանությունը տեսակետ էր շրջանառում, թե դաշնակցական Սաղաթելյանին չի ընտրում «Պատիվ ունեմ» խմբակցությունը, քանի որ այդ պաշտոնը պետք է տրվեր իրենց, այլ ոչ թե «Հայաստան» խմբակցությանը: Երրորդ վարկածի համաձայն՝ «Հայաստան» խմբակցության ներսի խմորումների հետեւանք են Սաղաթելյանի քվեարկության ճակատագրական անվավեր քվեաթերթիկները:

Ըստ այդմ, խմբակցության ներսում Իշխան Սաղաթելյանին չեն ընդունում ու արդյունքում չեն էլ ընտրում:

Թե իրականում ինչ է կատարվում, ինչու չի հաջողվում ընդդիմադիր փոխխոսնակին ընտրել, դժվար է ասել: Ամեն դեպքում, այսօր երրորդ անգամ նրան պետք է խորհրդարանում ընտրեն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի