Ներքին 5 տարի առաջ - 21:25 07-09-2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ-Հայաստան համագործակցության խորացման հարցը

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ արդարադատության ոլորտում Հայաստանը հստակ առաջընթաց է գրանցել նաև ԵՄ շոշափելի աջակցության շնորհիվ:

Արդարադատության նախարարության տեղեկացմամբ՝ Անդրեասյանը վերահաստատել է ՀՀ կառավարության նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանն ու հպարտությամբ ընդգծել, որ ԵՄ-ն արդեն երկար տարիներ Հայաստանի առանցքային գործընկերն է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների հարցում։

«Դեսպան Վիկտորինը շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, կարևորել Հայաստանում 2021 թվականին անցկացված ժողովրդավարական ընտրություններն ու պատրաստակամություն է հայտնել շարունակել ԵՄ մեծածավալ աջակցությունը՝ ուղղված դատաիրավական ոլորտի բարեփոխումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, նաև ոստիկանության բարեփոխումների ընթացքին ու Հայաստան-ԵՄ ձևավորված համագործակցության լավ ավանդույթներն էլ ավելի խորացնելու պատրաստակամություն են հայտնել։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ

Ձեզ գուցե հետաքրքրի