Ներքին 5 տարի առաջ - 15:37 07-09-2021

Պաշտոններ՝ «կադրից դուրս մնացած» ՔՊ-ականների համար

Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավորներն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան չանցած, «կադրից դուրս մնացած» ՔՊ-ականներին «անտեր» չեն թողնում, վերջիններիս համար հանրության աչքից հեռու, «խուլ», բայց և բավականին յուղոտ պաշտոններ են գտնում ու նշանակում։

Մասնավորապես՝ ՔՊ նախընտրական ցուցակի 126 համար, սպիտակցի Աննա Սահակյանը նշանակվել է Բնապահպանության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի ավագ տեսուչի պաշտոնում, մինչդեռ Աննա Սահակյանի աշխատանքային գործունեությունից հայտնի է միայն այն, որ անգլերենի ուսուցիչուհի է եղել։

Աննա Սահակյանի մասին մի շատ հետաքրքիր դրվագ է հրապարակվել մամուլում, որ նա, որպես աղետի գոտու տուժած, մի քանի անգամ բնակարան է ստացել, բայց շարունակում է դիմումներ ուղարկել Սպիտակի համայնքապետարան և նոր բնակարան պահանջել, այն դեպքում, երբ աղետի գոտու շատ բնակիչներ դեռ բնակարաններ չեն ստացել, այս տեղեկությունը հաստատել են նաև Սպիտակի քաղաքապետարանից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին