Մամուլ 4 տարի առաջ - 08:49 07-09-2021

Նախկին պատգամավորի տիկնոջ թեկնածությունը չեն առաջադրել, քանի որ ամուսնուն դեսպան են նշանալելու. Հրապարակ

Տեւական ժամանակ թափուր մնացած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրվել, սեպտեմբերի 13-ին ԱԺ աշնանային նստաշրջանի հավանաբար առաջին նիստում այդ հարցն օրակարգ կմտնի։ Նոր թեկնածուն արդարադատության նախարարության աշխատակից Մարիամ Գալստյանն է՝ ծնված 1989 թվականին։ Նա 2011-2014 թթ․ նախարարության աշխատակազմի ղեկավարի իրավական հարցերով խորհրդականն է եղել, 2014-16-ին՝ նախարարի տեղակալի օգնականը, իսկ այժմ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետն է։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին խորհրդարանը փակ քվեարկությամբ մերժեց «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանի կնոջ՝ Տաթեւիկ Բարսեղյանի թեկնածությունը, որը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախկին աշխատակից է (2012-2019 թթ․ աշխատել է ԹԻՀԿ-ում)։

Հավանաբար, այս ձախողումից հետո «բարտեր» են արել եւ տիկնոջ թեկնածությունը չեն առաջադրել, քանի որ ամուսնուն՝ Սոս Ավետիսյանին, մոտ ապագայում դեսպան են նշանակելու։ Չնայած արտգործնախարարության համակարգում դեսպանի շատ ավելի արժանի եւ փորձառու թեկնածուներ կան։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»