ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել Աֆղանստանի վերաբերյալ, որը կոչ է անում «Թալիբանին» ապահովել աֆղանստանցիների և օտարերկրյա քաղաքացիների անվտանգ ելքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթի օգտին քվեարկել է 13 անդամ, Ռուսաստանն ու Չինաստանը ձեռնպահ են մնացել: Բանաձևը նաև կոչ է անում ուժեղացնել ջանքերը մարդասիրական օգնություն տրամադրելու համար: