Սպորտ 5 տարի առաջ - 18:33 30-08-2021

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԱՊՀ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հետ

Սեպտեմբերի 2-ին Կազանում մեկնարկելու են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է 11 մարզաձևից 55 մարզիկ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր հանդիպել են ԱՊՀ խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հետ: Ողջունելով մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ ԿԳՄՍ նախարարն ասել է, որ նրանցից ակնկալիքները մեծ են. «Բոլորիդ հաջողություն և հաղթանակներ եմ մաղթում: Փորձե՛ք ձեր մրցելույթներով դրական լիցքեր փոխանցել մեր ժողովրդին. մենք դրա կարիքը շատ ունենք: Մարզաշխարհում հաջողությունները, դրական լիցքերից բացի, հաղորդում են ուժ և վստահություն, որ մենք հզոր ենք ու կարող ենք առաջ շարժվել: Իհարկե, ունենք հաղթական ակնկալիքներ, բայց կարևոր է նաև պարզապես լավ մասնակցությունը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ Կազան է մեկնելու բավականին ուժեղ պատվիրակություն, ուստի մեդալային ակնկալիքներն արդարացված են. «Անկեղծ լինենք, կան մարզաձևեր, որոնցից մեդալային ակնկալիքները մեծ չեն, բայց և կան մարզաձևեր, որոնցում պարտավոր ենք մեդալ նվաճել: Նախապատրաստական աշխատանքներն ընթացել են հավուր պատշաճի, խնդիրները լուծված են: Ձեզ մնում է լավ մասնակցել և հիշել՝ հաղթանակների կարիքն իսկապես կա»:

Պատվիրակության անդամները նշել են՝ ջանք չեն խնայի Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու և հայկական դրոշն ի պատիվ հաղթանակի ծածանելու համար:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ հաղթանակներն աննկատ չեն մնա. «Մրցանակակիրները կգնահատվեն ըստ արժանվույն: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնացել և չեն մնա: Վստա՛հ եղեք, որ ցանկացած հաղթանակ արժանանում է հնարավոր առավելագույն գնահատականին»:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը նաև պատասխանել է մարզաշխարհի ներկայացուցիչների հարցերին՝ ընդգծելով, որ հնչած բոլոր առաջարկություններն ու նկատառումները հաշվի կառնվեն և կքննարկվեն պրոֆեսիոնալ շրջանակում:

Հավելենք, որ Հայաստանի մարզական պատվիրակությունից Կազան առաջինը մեկնելու են բռնցքամարտիկները, որոնց մրցումները սկսվելու են սեպտեմբերի 2-ին: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 4-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող