Ներքին 2 տարի առաջ - 17:13 02-02-2024

Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:

Նախարարը բարձր է գնահատել ԵՄ դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և իրավունքի գերակայության ապահովման գործում, ինչպես նաև կարևորել ԵՄ պատվիրակության և արդարադատության նախարարության միջև համագործակցությունը՝ տարբեր ձևաչափերով:

Նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումների ոլորտում իրականացված աշխատանքները: Մասնավորապես անդրադարձ է կատարել փետրվարի 1-ից գործող քաղաքացիական դատավարության թվայնացմանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ այս ոլորտում գործուն աջակցության համար:

Ներկայացվել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի աշխատանքներն ու այս ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին՝ ընդգծվել է ԵՄ շարունակական աջակցության կարևորությունը:

Դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը տարբեր ձևաչափերով, ներառյալ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման (CEPA), ԵՄ-Հայաստան Արդարադատության բարեփոխումների ռազմավարական երկխոսության (Justice Dialogue) և Մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսության (CEPA HRD) նիստերի պարբերական անցկացման կարևորությունը:

Երկուստեք ընդգծվել է արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացումն ու այս ուղղությամբ ԵՄ-ի կողմից աջակցության շարունակականության ապահովումը:

Նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են ԵՄ Բյուջետային աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու այս ուղղությամբ մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ:

Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել համատեղ աշխատանքները արդարադատության ոլորտի բարեփոխման համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով