Ներքին 5 տարի առաջ - 11:10 26-08-2021

Հինգ տարի հետո ազգային փոքրամասնությունների ոլորտում տեսանելի արդյունք է գրանցվելու. Ռուստամ Բաքոյան

Վերջին 30 տարում Կառավարությունը ուշադրություն է դարձրել ազգային փոքրամասնություններին, բայց այդ ուշադրությունը բավարար չի եղել, և այն գործիքակազմերը, որոնք կիրառվել են, արդյունավետ չեն եղել: Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և մի շարք միջազգային պայմանագրերով երաշխավորված է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Վստահ եմ, որ այս ոլորտում Կառավարությունը եկող 5 տարիների ընթացքում իր ուշադրությունը ավելի շատ է կենտրոնացնելու ազգային փոքրամասնությունների վրա»,- նշեց Բաքոյանը:

Պատգամավորի խոսքով` ներկայումս ազգային փոքրամասնությունները ունեն ինքնության պահպանման խնդիր: Բաքոյանի կարծիքով` Կառավարությունը եկող 5 տարիների ընթացքում պետք է այս ոլորտում շրջադարձային քայլեր ձեռնարկի և նոր գործիքակազմերով փորձի այս ոլորտը կարգավորել:

«Մենք ունենք լեզվի, մշակույթի, ավանդույթների պահպանման խնդիր, և այն մոտեցումները, որոնք մինչ այժմ եղել են, այդ թվում նաև դպրոցներում դասավանդելը, լրիվ անարդյունավետ են եղել: Ցավով պետք է ասեմ, որ եզդիական համայնքի թիվը կազմում է 40 հազար, իսկ եզդիերեն լեզվի մասնագետներին մատների վրա կարելի է հաշվել: Հանրային ռադիոյում (աշխատելու համար) չենք կարողանում մասնագետ գտնել: Վստահ եմ, որ մեր մոտեցումները լրիվ այլ են լինելու, և մենք 5 տարի հետո տեսանելի արդյունք ենք ունենալու այս ոլորտում»,- եզրափակեց Ռուստամ Բաքոյանը:

​

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող