Ներքին 4 տարի առաջ - 19:56 04-10-2022

Հայաստանում եզդիներն ապրում են այնպես, ինչպես հայերը․ Ռուստամ Բաքոյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Հյուսիսային Իրաքի Շանգալ շրջանի ներկայացուցիչների հետ:

ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին Հայաստանի Ազգային ժողովում՝ նա կարեւորել է համագործակցությունն աշխարհի բոլոր եզդիական համայնքների հետ: Հանձնաժողովի փոխնախագահը մանրամասն ներկայացրել է Հայաստանի եզդիական համայնքի վիճակը, նրանց խնդիրները:

«Եզդիները Հայաստանի լիիրավ քաղաքացիներ են»,-ասել է Ռուստամ Բաքոյանն ու հավելել, որ Հայաստանում առկա են բոլոր պայմանները՝ եզդիական ինքնությունը պահպանելու համար:

Նա նաեւ կարեւորել է այն հանգամանքը, որ իր նախաձեռնությամբ ընդունվել է ազգային փոքրամասնությունների օրվա մասին օրենք. այն նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Պատգամավորի նախաձեռնությամբ ընդունված երկրորդ օրենքով եզդիները հնարավորություն ունեն տարվա մեջ 4 օր արձակուրդ վերցնելու եւ մասնակցելու եզդիական տոներին:

Ռուստամ Բաքոյանը խոսել է ներհամայնքային խնդիրներից, նշել, որ Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում են եզդիական համայնքին հուզող հարցերը:

«Հայաստանում եզդիներն ապրում են այնպես, ինչպես հայերը»,-նշել է ԱԺ պատգամավորը:

Ազադ Ջունդին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շեշտադրել է Հայաստանի եւ Իրաքի եզդիների համագործակցության անհրաժեշտությունը: Նա անդրադարձել է Հյուսիսային Իրաքում ապրող եզդիների վիճակին: Նշվել է, որ շուրջ 600.000 եզդի փախստականի վիճակը՝ սոցիալապես եւ քաղաքականապես, ծայրահեղ ծանր է:

«Մենք ցանկանում ենք, որ Շանգալի եզդիների ձայնը լսելի լինի ամբողջ աշխարհում նաեւ Ձեր միջոցով»,- ասել է Ազադ Ջունդին:
Նրա հավաստմամբ՝ մեծ պատիվ է Հայաստանի օրենսդիր իշխանությունում եզդի պատգամավոր ունենալը, ով բարձրաձայնում է եզդիական համայնքին հուզող հարցերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ներհամայնքային բազմաթիվ այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող