Ներքին 5 տարի առաջ - 21:11 24-08-2021

Պետք է կանգնենք զինվորի և սպայի կողքին. Վարժական հավաքները՝ օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը

Աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումներն այսօր նոր խնդիրներ են դնում պետությունների ու ազգերի առջև։ Մեր աչքի առաջ տեղի են ունենում քաղաքակրթական բախումներ՝ իրենց ամենատարբեր դրսևորումներով, ամեն վայրկյան համաշխարհայինի վերածվելու սպառնալիք հանդիսացող լոկալ պատերազմներ, մարդկային զանգվածների խոշորածավալ տեղաշարժեր, աշխարհաքաղաքական հզոր բևեռների փոխադարձ ծայրահեղ անհանդուրժողականություն, ահաբեկչություն։ Այս ամենից անմասն չի նաև հայ ժողովուրդը։

Հայաստանի Հանրապետությանը և Արցախին ուղղված մարտահրավերներով պայմանավորված՝ 2021թ. օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը ՀՀ-ում անցկացվելու են պահեստազորայինների վարժական հավաքներ։ Հավաքների կազմակերպումը ևս մեկ վկայություն է, որ հայ ժողովուրդը վճռական է հայրենիքի պաշտպանության սրբազան գործում։

Վարժական հավաքների նախապատրաստության և դրա իրականացման արդյունավետ կազմակերպումը պայմանավորված է ինչպես զորահավաքային մարմինների, այնպես էլ հավաքներին ընդգրկված պահեստազորայինների պատրաստակամությամբ ու պատասխանատվության գիտակցումից, և ամեն հայ, անկախ իր զբաղմունքից, նախասիրություններից և հայացքներից, պետք է պատրաստ լինի զենք վերցնելու։

Ունենք ոգի, ունենք կամք, պետք է լծվենք հայրենապաշտպանության սուրբ գործին։ Այս ճակատագրական պահին պետք է կանգնենք զինվորի և սպայի կողքին, ու այդ գործելակերպը պետք է դառնա շարունակական ու մշտական։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին