Ներքին 5 տարի առաջ - 10:38 23-08-2021

Տավուշի մարզպետի որոշմամբ՝ մարզի վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլանը նոր խմբագրությամբ է շարադրվել

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը օգոստոսի 19-ին ՀՀ Տավուշի մարզի վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլանը նոր խմբագրությամբ շարադրելու մասին որոշում է ստորագրել։

Որոշման մեջ նոր խմբագրությամբ շարադրված են․

Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլանը,

սահմանամերձ գոտուց ըստ տարիքային խմբերի տարհանված բնակչության հաշվարկը,

տարհանված բնակչության տեղաբաշխման հաշվարկը՝ ըստ ընդունման բնակավայրերի,

տուժած բնակչության սննդամթերքով ապահովման հաշվարկը,

տուժած բնակչության սննդամթերքով ապահովման հաշվարկը՝ ըստ տարիքային խմբերի,

տուժած բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովման հաշվարկը,

տուժած բնակչությանը տրվող հագուստի, ներքնազգեստի եւ կոշիկի ապահովման հաշվարկը,

տուժած բնակչության անհրաժեշտ հագուստի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների ապահովման հաշվարկը,

Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի ազդարարման սխեման,

բժշկական ապահովման ուժերի հաշվարկը,

Տավուշի մարզի բնակչության ապահովման հաշվարկը,

Տավուշի մարզի տարհանված բնակչության սննդով ապահովման հաշվարկը,

Տավուշի մարզի ընդունող բնակավայրերի եւ ընդունման հավաքակայանների ցուցակը,

Տավուշի մարզի բնակավայրերի ժամանակավոր տեղաբաշխման եւ երկարատեւ բնակության կետերի ցուցակը,

Տավուշի մարզի երկարատեւ բնակության կետերի ուցակը,

սահմանամերձ 10 կմ-անոց գոտուց տարհանված բնակչության երկարատեւ կետերի բնակչության ամրագրման հաշվարկը։

Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված այդ որոշման կետերին հավելվածներ են կցված, որոնք, սակայն, ցուցադրված չեն։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ