Արտաքին 3 տարի առաջ - 00:22 01-11-2022

Խերսոնի շրջանում մեծացվել է բնակչության տարհանման գոտին

Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն հայտարարել է, որ Խերսոնի մարզում տարհանման գոտին մեծանում է` Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ճեղքման և տարածքների հեղեղման սպառնալիքի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Interfax լրատվական գործակալությունը։

«Ես որոշում եմ կայացրել ընդլայնել տարհանման գոտին Դնեպրից 15 կիլոմետրով: Դա վերաբերում է Նովոկահովսկի քաղաքային թաղամասի, Գոլոպրիստանսկի, Ալեշկինսկի, Կախովսկի, Գորնոստաևսկի, Վելիկոլեպետիխսկի և Վերխներոգաչիկսկի մունիցիպալ շրջանների բնակավայրերին»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Սալդոն։

Նշվում է, որ Խերսոնի տեղական իշխանությունները տեղեկություններ ունեն Կիևի կողմից Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի վրա զանգվածային հրթիռային հարձակման նախապատրաստման մասին»։ Նրա խոսքով`Խերսոնի շրջանի տարածքը հեղեղելու, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ոչնչացման և հումանիտար աղետի անմիջական վտանգ կա»։

Պաշտոնյան տեղեկացրել է, որ տարհանման գոտին ընդլայնելու որոշումը հնարավորություն կտա շերտավոր պաշտպանություն ստեղծել, որի միջոցով հետ կմղվի ուկրաինական ուժերի հարձակումները։ «Ռուսական բանակը պետք է կատարի իր խնդիրը՝ առանց խաղաղ բնակչության համար սպառնալիք ստեղծելու, մեր բացարձակ առաջնահերթությունը մարդկանց անվտանգությունն է»,- ասել է նա։

Վերջինս նաև հիշեցրել է, որ բոլոր տարհանվող բնակիչների համար Ռուսաստանի կառավարությունը երկարաձգում է օգնության ծրագիրը, որը նախկինում ստացել են Խերսոնի շրջանի աջափնյա հատվածից տարհանված բնակիչները։

«Մեր բոլոր բնակիչներին խնդրում եմ պահպանել հանգստություն և սառնասրտություն, պահպանել կազմակերպված տարհանման բոլոր սահմանված կանոնները, հավաքվել և խուսափել խուճապից: Այս դժվարին պահին բոլորը պետք է ցուցաբերեն քաղաքացիական քաջություն և տոկունություն»,- նշել է Սալդոն։

Հոկտեմբերի 18-ին ուկրաինական կողմից ուժեղացված գնդակոծության և Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ճեղքման սպառնալիքի պատճառով Խերսոնի շրջանի իշխանությունները հայտարարեցին դեպի Դնեպրի ձախ ափ բնակիչների զանգվածային տարհանում սկսելու մասին։ Հոկտեմբերի 28-ին հաղորդվել է հիմնական տարհանման աշխատանքների ավարտի մասին։ Վերջին տվյալներով՝ Դնեպրի ձախ ափ է տեղափոխվել Խերսոնի և հարակից բնակավայրերի մինչև 80 հազար բնակիչ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը