Ավելին 5 տարի առաջ - 15:29 21-08-2021

Անջելինա Ջոլին գրանցվել է Instagram-ում՝ աջակցելու աֆղանացիներին

Հոլիվուդյան հայտնի դերասանուհին և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլին Instagram-ում հաշիվ է բացել և խոստացել պատմել աֆղանացիների պատմությունները՝ այս երկրում տիրող իրավիճակի ֆոնին:

Իր առաջին հրապարակման մեջ Ջոլին տեղադրել է աֆղան դեռահաս աղջկա նամակը, որում նա խոսում է արմատական ​​«Թալիբանի» իշխանության գալու հետ կապված իրավիճակի փոփոխության մասին: Աղջկա պատմության համաձայն՝ աֆղանացիները նախկինում նորմալ կյանքով էին ապրում, սակայն այժմ նրանք «վախենում են բոլորից» եւ կարծում են, որ մարդկանց իրավունքները ոտնահարվում են:

«Հենց հիմա Աֆղանստանի ժողովուրդը կորցնում է սոցիալական ցանցերում ազատ շփվելու և ինքնադրսևորվելու կարողությունը: Հետևաբար, ես եկա Instagram, որպեսզի կիսվեմ նրանց պատմություններով և այն մարդկանց ձայնով, ովքեր պայքարում են մարդու հիմնարար իրավունքների համար», - գրել է դերասանուհին հրապարակման նկարագրության մեջ:

Թալիբները օգոստոսի 15-ին հայտարարել են Աֆղանստանի ողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու մասին: Դրանից հետո հազարավոր մարդիկ ապաստանել են օդանավակայանում ՝ փորձելով հեռանալ երկրից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար