Ավելին 5 տարի առաջ - 10:58 11-08-2021

Կենդանակերպի 4 լավագույն նշանները, որոնց վրա փողի անձրև կթափվի

Աստղագուշակներն անվանել են կենդանակերպի չորս նշաններ, որոնց ներկայացուցիչները մոտ ապագայում հնարավորություն կունենան բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Ցուլ

Այս նշանի ներկայացուցիչները համառ ու աշխատասեր են: Եթե ​​առաջիկա շաբաթների ընթացքում նրանք ոգեշնչում գտնեն և ստեղծագործականություն ցուցաբերեն իրենց աշխատանքում, կկարողանան հարստանալ, հաղորդում է Channel Five-ը: Այս հնարավորությունը բաց չթողնելու համար Ցուլին անհրաժեշտ է գործել: Հավանաբար այս օրերին հնարավոր է բիզնեսի վերածել հոբբին:

Խեցգետին

Խեցգետինները կարող են ակնկալել աշխատավարձի բարձրացում: Գուցե ոչ շատ մեծ: Բայց սա հուշում է, որ նրանց քրտնաջան աշխատանքը գնահատվել է, և դա կարող է դառնալ հետագա աճի գրավական: Բացի դրանից՝ Խեցգետինները կարող են արժեքավոր նվեր ստանալ հարազատներից կամ մտերիմ ընկերոջից: Մոտ ապագայում Խեցգետինները չպետք է հրաժարվեն գեղեցկության և ստեղծագործության ոլորտում առաջարկներից, որոնք կարող են հաջողություն բերել նրանց:

Առյուծ

Առյուծ առաջնորդներն այս օրերին հնարավորություն կունենան օգտակար շփումներ հաստատելու: Ամենայն հավանականությամբ, դա կլինի բիզնես գործընկեր կամ անձ, որը կօգնի բիզնեսը հասցնել նոր բարձունքների: Եվ դա բավականաչափ փող կբերի նրանց: Այն Առյուծները, որոնք բիզնեսով չեն զբաղվում, կարող են առաջխաղացում ունենալ կամ աշխատանքի նոր առաջարկ ստանալ՝ նյութական լավ պայմաններով:

Կշեռք

Հաջողությունը կժպտա այն կշեռքներին, որոնք զբաղվում են ստեղծագործական մասնագիտություններով, հատկապես հոգեբանությամբ կամ արվեստով: Այն կշեռքները, որոնք որոշել են փոխել իրենց գործունեության ոլորտը, ապագայում նույնպես հաջողություններ կգրանցեն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար