Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:05 10-08-2021

ՀՀ-ում եզդի ժողովրդի նկատմամբ որևէ խտրականություն չկա. Եզդիների ազգային միության նախագահ

Հայաստանում եզդի ժողովուրդն իրեն զգում է ազատ և անկաշկանդ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը:

«Այստեղ մենք կարող ենք ազատ խոսել մեր իրավունքների պաշտպանության, մեր մշակույթի պահպանման ու զարգացման մասին: Եզդի ժողովրդի նկատմամբ որևէ խտրականություն գոյություն չունի: Եզդիական համայնքը Հայաստանում ապրում, զարգանում ու պահպանում է իր ազգային ավանդույթները»,- ասաց Եզդիների ազգային միության նախագահը:

Խդր Հաջոյանի խոսքով՝ եզդի համայնքն ակնկալում է, որ եզդիների ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանը լինի եզդի ժողովրդի ձայնը միջազգային հարթակներում, քանի որ իրենք չունեն պետություն, համապատասխան ներկայացուցիչ ՄԱԿ-ում: Եզդի ժողովրդի նպատակն է միջազգային հարթակներում տեղ հասցնել եղելությունը, այն, ինչ Իրաքում և Սիրիայում կատարվել է եզդի ժողովրդի դեմ՝ ահաբեկիչների կողմից իրականացված ցեղասպանություն, որը ճանաչել են տարբեր միջազգային կառույցներ ու երկրներ, այդ թվում՝ Հայաստանը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան