Ավելին 5 տարի առաջ - 13:42 07-08-2021

Միացյալ Նահանգներում բնակչության կեսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Միացյալ Նահանգներում քաղաքացիների կեսը լիովին պատվաստված են կորոնավիրուսային վարակի դեմ: Այս մասին ուրբաթ՝ օգոստոսի 6-ին, Twitter-ում հայտնել է Սպիտակ տան COVID-19 տվյալների բաժնի տնօրեն Սայրուս Շահպարը:

«Սա նշանակում է, որ ավելի քան 165 միլիոն մարդ ստացել է Moderna-ի կամ Pfizer-ի երկու դեղաչափ կամ մեկանգամյա պատվաստանյութ Johnson & Johnson-ից»,- նշել է Շահպարը:

Այսպիսով, ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների (CDC), պատվաստանյութի առաջին դոզան ստացել է քաղաքացիների 58,4%-ը կամ 193,764,457 մարդ, իսկ երկուսն էլ` 50%-ը կամ 165,918,256-ը:

CDC-ի վերջին տվյալների համաձայն՝ երկրում օրական հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 120,173 նոր դեպք, մահացել է 700 մարդ: Համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է COVID-19-ի 35,530,951 դեպք, մահացել է 613,658 մարդ:

COVID-19-ի դեմ պատվաստումների ամենացածր ցուցանիշները գրանցվել են Ֆլորիդայում, Տեխասում, Միսսուրիում, Արկանզասում, Լուիզիանայում, Ալաբամայում և Միսիսիպիում: Այս նահանգներին է բաժին ընկնում երկրում վերջին մեկ շաբաթվա ընթացքում նոր վարակների և հոսպիտալացումների կեսը:

Մինչդեռ, Առողջապահության նախարարությունը նախատեսում է ներդնել կորոնավիրուսի կրկնակի պատվաստում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող