Ավելին 5 տարի առաջ - 10:44 07-08-2021

COVID-19-ի պատվաստանյութերը հնարավոր է չկանգնեցնեն Delta շտամի տարածումը․ Reuters

Մարդիկ, ովքեր պատվաստվել են COVID-19-ի դեմ, կարող են նույնքան հեշտությամբ փոխանցել կորոնավիրուսի Delta շտամը, ինչպես նրանք, ովքեր չեն պատվաստել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Անգլիայի հանրային առողջության գիտնականներին:

«Որոշ նախնական արդյունքներ ցույց են տալիս, որ վիրուսի փոխանցումը նրանց մոտ, ովքեր վարակվել են Delta-ով և արդեն պատվաստվել են, կարող է նման լինել չպատվաստված մարդկանց մոտ հայտնաբերված փոխանցման մակարդակին», - ասում են փորձագետները:

Փորձագետները հաղորդում են, որ Մեծ Բրիտանիայում հուլիսի 19-ից հնդկական շտամի հաստատված դեպքերից 55.1% -ը չի պատվաստվել, իսկ 34.9% -ը ստացել է COVID-19 պատվաստանյութի երկու դոզա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հնարավոր է նոր պատվաստանյութ անհրաժեշտ լինի COVID-19-ի առավել վարակիչ Delta շտամի դեմ պայքարելու համար, քանի որ գոյություն ունեցող դեղերը բավականաչափ արդյունավետ չեն: Ըստ Bloomberg-ի՝ գոյություն ունեցող պատվաստանյութերի արդյունավետությունը նվազել է մինչև 49%: Ուստի հարկ է նոր դեղամիջոց մշակել Delta շտամի դեմ, քանի որ ներկայիս դեղամիջոցներն էական արդյունքներ չեն բերում:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին