Ավելին 5 տարի առաջ - 21:52 06-08-2021

Vogue-ը ութ մոդել է ընտրել, որոնք փոխում են նորաձևության աշխարհը

Vogue USA ամսագիրը սեպտեմբերի իր համարի շապիկին հավաքել է ութ ժամանակակից մոդելների, որոնք փոխում են նորաձևության արդյունաբերությունն ու աշխարհը:

Ամսագրի նոր համարում խմբագրությունը ցույց է տվել, որ նորաձևության սահմաններն ընդլայնվում են: Նկարահանման համար հրավիրվել են տարբեր ռասաների, չափսերի և գենդերային ինքնության մոդելներ:

«Այս համարում նորաձևության նոր սերունդը ներկայացնող ութ ամերիկացի մոդելներ հանդիպում են Vogue- ի հետ՝ զրուցելու համար փոփոխվող արդյունաբերության մասին», - նշվում է ամսագրում:

Vogue-ի ընտրված մոդելների թվում են Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Կայա Գերբերը, ժամանակակից ամենահայտնի մանեկենուհիներից մեկը՝ Բելլա Հադիդը, ​​Հարավային Սուդանից փախստական Անոկա Յայը, տրանսգենդեր Արիել Նիկոլսոնը, Շերի Շին, փարթամակազմ Յումի Նուն և Պրեշես Լին, Մադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնին:

Ֆոտոշարքի վրա աշխատած դիզայներները համոզված են, որ նորաձևությունը հավասար իրավունքների և բացության համար պայքարի ճակատներից մեկն է:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար