Ավելին 5 տարի առաջ - 20:19 05-08-2021

Գիտնականները պարզել են, թե որ տարիքից են կանայք սկսում սիրել իրենց մարմինը

Կանայք սկսում են գոհ լինել իրենց մարմնից 60 տարեկանից հետո, պարզել են Գրիֆիթի համալսարանի և Քվինսլենդի համալսարանի ավստրալացի փորձագետները և Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանի նրանց գործընկերները: Այս մասին նրանք ավելի մանրամասն պատմել են Body Image ամսագրի հոդվածում:

Գիտնականները վեց տարվա ընթացքում հետևել են 18-94 տարեկան ավելի քան 15 հազար նորզելանդացի տղամարդկանց և կանանց: Հետազոտության մասնակիցները պարբերաբար հայտնել են, թե որքանով են գոհ իրենց մարմնից, արտաքինից, չափսերից, մարմնի կառուցվածքից՝ 1 -ից 7 բալանոց սանդղակով:

Պարզվել է, որ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ մարմնի նկատմամբ բավարարվածությունը մեծանում է ծերությանը զուգընթաց: Տղամարդիկ իրենցից առավել գոհ են դառնում 59-64 տարեկան հասակում, կանայք`60 տարեկանում: Թերևս այս տարիքում առողջությունն ավելի կարևոր է, քան արտաքին տեսքը, ենթադրում են գիտնականները:

Ամբողջ կյանքի ընթացքում տղամարդիկ իրենց մարմինն ընդհանուր առմամբ ավելի բարձր են գնահատում, քան կանայք: Կանայք ամենադժգոհը լինում են 24-29 և 34-39 տարեկան հասակում, իսկ տղամարդիկ`44-49 տարեկանում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար