Ուղիղ եթեր
ՔՊ-ն նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել. Ժողովուրդ
copy image url

ՔՊ-ն նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել. Ժողովուրդ

Մամուլ 3 տարի առաջ - 09:00 05-08-2021

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում է սահմանել, որ նորընտիր Ազգային ժողովն ունենա 12 մշտական հանձնաժողով, եւ առաջարկում են նաեւ ստեղծել նոր՝ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:

Հիմնավորման մեջ նշվում է. «Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների վերականգնման ու անվտանգության ապահովման լայնածավալ ծրագրերի մշակման ու իրագործման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրության լրամշակում, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ սերտ համագործակցություն: Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումների իրականացում միջազգային նորմերի ու պրակտիկայի կիրառմամբ:

Այդ նպատակով անհրաժեշտ են ինստիտուցիոնալ լուծումներ, առաջին հերթին՝ ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ձեւավորում»:

Հետաքրքիր է, որ համանման մի նախագիծ է ներկայացրել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ առաջարկում է կրկին ստեղծել նոր հանձնաժողով, սակայն այլ ոլորտի: Նրանց նախագծի համաձայն՝ նոր խորհրդարանը կունենա 12 հանձնաժողով, որոնցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները ձեւավորվում են յոթերորդ գումարման Ազգային ժողովում գործող Առողջապահության եւ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ: Բայց ՔՊ-ն դա արել է, որպեսզի պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը եւս ԱԺ-ում պաշտոն ունենա:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

Եվ, ահա, ՔՊ-ի ներկայացված նախագծում նշվում է՝ հաշվի առնելով, որ ութերորդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 71 անդամ, «Հայաստան» խմբակցությունը՝ 29 անդամ, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 անդամ, նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, եւ այն հաշվարկով, որ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում ունենան իրենց անդամների ընդհանուր թվին հավասար թվով տեղեր, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Ազգային ժողովի յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենա մեկ տեղ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
08:19 ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. Ժողովուրդ
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»
13:05 Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել․ կտրականապես դեմ եմ․ Իզաբելլա Աբգարյան
16:00 Ես, որպես նայոմնիկ տղա, ասում եմ՝ Փաշինյանը «նիդաստոյնի ա» Հայաստանին. հարցում՝ Ալավերդիում ​​​​​​​
19:45 Իմպիչմենտը այս պահին այն գործիքն է, որով կարելի է հասնել իշխանափոխության. Կարապետ Պողոսյան

Ձեզ գուցե հետաքրքրի