Արտաքին 5 տարի առաջ - 21:38 02-08-2021

Աֆղանստանի նախագահն ԱՄՆ-ի ուժերի դուրսբերման հետ է կապել անվտանգության իրադրության վատթարացումը

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ԱՄՆ-ի ուժերի դուրսբերման անսպասելի որոշման հետ է կապել երկրում անվտանգության հետ կապված իրադրության վատթարացումը: Օգոստոսի 2-ին այդ մասին հաղորդել է աֆղանական 1TV հեռուստաալիքը:

Նախագահը նշել է, որ հարգում է Վաշինգտոնի որոշումը, բայց վստահ է, որ այն հետևանքներ կունենա: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշման մասին, որը դարձել է ամենաերկարատև արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:

Այդ ֆոնին Աֆղանստանում անվտանգության ոլորտում իրադրության վատթարացում է նկատվում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները սաստկացնում են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց