Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:43 16-10-2021

Բժիշկը տեսողության վատթարացումը բացատրել է վիտամինների անբավարարությամբ

Ակնաբույժ Վալերի Սավանովիչը բացատրել է, որ տեսողությունը կարող է վատթարանալ մարդու օրգանիզմում որոշակի վիտամինների բացակայության պատճառով:

Մասնագետը նշել է, որ վիտամին C-ի պակասի դեպքում ​​կարող է կատարակտ առաջանալ: Այս վիտամինի բավարար չափով ընդունումը կօգնի կանխել այս հիվանդությունը. տղամարդկանց համար՝ 90 մգ, իսկ կանանց համար՝ 75 մգ, հաղորդում է RG.RU-ն: Սավանովիչը խորհուրդ է տալիս մասուրի թուրմ խմել, քանի որ այս հատապտղի ընդամենը 100 գրամը 1250 մգ վիտամին C է պարունակում: Ասկորբինաթթվով հարուստ են նաև չիչխանը, սև հաղարջը, բրոկոլին, քաղցր կարմիր պղպեղը և սամիթը: Տարօրինակ է, բայց ցիտրուսայիններում վիտամին C-ի պարունակությունն ավելի քիչ է:

Տարիքային հեռատեսությունը կարող է սրվել վիտամին E-ի (տոկոֆերոլ) պակասի պատճառով: Մարդու օրգանիզմի այս վիտամինի օրական պահանջը 10 մգ է: Դրա համար բավական է ուտել մի բուռ արևածաղիկ, պնդուկ կամ գետնանուշ: Կարելի է ավելացնել նաև ծիրանի և դեղձի չիր:

Բայց հավկուրությունը, երբ մարդը վատ է տեսնում մթնշաղին, պայմանավորված է B2 վիտամինի (ռիբոֆլավին) անբավարարությամբ: Դա կարելի է լրացնել հորթի լյարդից և տավարի երիկամներից պատրաստված ուտեստներով:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան