Երևան +22°
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:12 31-07-2021

«Եթե Փա­շի­նյա­նի փո­խա­րեն մեկ ուրիշ մարդ լի­ներ, Հա­յաս­տա­նը բա­վա­կա­նին լուրջ խա­ղա­լու տեղ կու­նե­նար». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի հիմնական նպատակը 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի կապիտալիզացումն է: Ադրբեջանը փորձում է ՀՀ-ի հետ սահմանային հատվածում հստակ սահմանազատում և սահմանագծում ունենալ: Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի խոսքով, նշվածը ստեղծված սահմանային լարված իրավիճակի առաջին բացատրությունն է:

«Բացի այդ, տեսնելով, որ հայկական կողմը Սյունիքում (խոսքը Սյունիքի Մեծ Իշխանասարի կողմից 3,5 կմ ներթափանցման փաստի մասին է, երբ հայտարարվեց նաև, որ «Սև լճի 20-30 տոկոսի համար պատերազմ հո չէինք սկսի») իր պետական սահմանային հատվածը պաշտպանելու հարցում հստակ վճռականություն չունի, փորձեր է անում նաև Վերին Շորժայում, հետագայում նման փորձեր կտեսնենք նաև Տավուշում: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը փորձում է ստիպել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երկրորդ՝ բարենպաստ դիրքեր ստանալ ՀՀ սուվերեն տարածքի այն հատվածներում, որտեղ ներխուժել է»,- «Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը՝ նշելով, որ Ադրբեջանը քաղցրահամ ջրի խնդիր ունի ու Սև լճի, նաև Վերին Շորժայից դեպի հարավ ընկած լճերի և փոքր գետերի վրա վերահսկողություն ունենալու ճանապարհով փորձում է լուծել նաև այդ խնդիրը:

«Փորձում է նշված ուղղություններով լարված պահել իրավիճակն ու Հայաստանից լեգիտիմացում ստանալ թե՛ այդ տարածքների զավթման հարցում, թե՛ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի առումով: Մասնավորապես, Ադրբեջանը միջազգային բազում կոնվենցիաներ է խախտել, և հայկական կողմից որևէ հստակ գործողություն չկա: Խոսքը թե՛ ՄԻԵԴ, թե՛ ՄԱԿ դիմելու անհրաժեշտության մասին է: Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանում տոտալ անգործություն է, ու հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ուզում է ստանալ առավելագույնը թե՛ սահմանների, թե՛ բանակցությունների հարցում մեծ զիջումների առումով»,-ասաց Գ. Դավթյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի օրեցօր կոշտացող վարքագծին ու խոսելով Հայաստանի իշխանությունների կողմից շեշտվող ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև կրկին դաշտ նետվող՝ «խաղաղության պայմանագրի» թեմային, փորձագետը նշեց. «Ինչպես նշեցի, հաղթանակը կապիտալիզացնելու գործընթաց կա: Այդ «խաղաղության պայմանագիր» ասվածին ես կապիտուլ յացիայի երկրորդ փաստաթուղթ կամ կապիտուլյացիայի համապարփակ փաստաթուղթ ձևակերպումը կտայի: Ադրբեջանն այս պահի դրությամբ հասկանում է՝ որքան ձգվում է սահմանազատման և սահմանագծման գործընթացը, այնքան իր դիրքերը բանակցային ֆորմատում ևս գնալով թուլանում են: Ադրբեջանը մոտ վեց ամիս հետո այդ ուժեղ դիրքը չի ունենալու:

Ինչքան հայկական կողմը ձգձգում է գործընթացը, այդքան Հայաստանի և Ադրբեջանի միջպետական խնդիրներն էլ ավելի ընդգծված ու տեսանելի են դառնում միջազգային հանրության համար: Հիմա Ադրբեջանը Վերին Շորժայում կրակում է, գերի է վերցնում, գյուղացիներին ծեծում է, չի թողնում կենդանիներին արածեցնել և այլն: Այս դեպքերը կարծիք են փոխում, ինչի պատճառով Ադրբեջանն ուզում է խնդրին արագ լուծում տալ: Երկրորդ՝ ցավոք, հաշվի առնելով, որ հունիսի 20-ին ընտրվեց կապիտուլյանտ ղեկավարը, որը պարտվել է պատերազմում, Ադրբեջանն իր քաղաքական նկրտումների լուծման շահը տեսնում է նաև այս մասով: Կա ընկալում, որ հայ ժողովուրդը նախընտրել է պարտված ղեկավարին, որը կորցրել է Արցախի 75 տոկոսը, իսկ այս պահի դրությամբ կան սահմանային խախտման բազում դեպքեր, հետևաբար պետք է մաքսիմալ զիջումների գնալ»:

Նա շեշտեց, որ պարտված ղեկավարին ընտրելու նշված ընկալումը կա նաև միջազգային հանրության կողմից. «Եվ եթե վաղըմյուս օրը Հայաստանի առաջ դնեն մի պայման, որտեղ 80 տոկոսը Հայաստանի շահից չի բխելու, հայկական կողմի համար այդ փաստաթղթից խուսափելն անհնար կլինի: Եթե Փաշինյանի փոխարեն մեկ ուրիշ մարդ լիներ, կարծում եմ՝ Հայաստանը բավականին լուրջ խաղալու տեղ կունենար»:

Մեր զրուցակցի խոսքով, Ադրբեջանը չէր պատրաստվում և չի էլ պատրաստվում հրաժարվել իր այն ամբողջ քարոզչական թեզերն իրականացնելու ցանկությունից, որոնք 30 տարի հնչեցրել է. «Եթե 44-օրյա պատերազմից առաջ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հիմնական շեշտը դրված էր Արցախի վրա, ապա հիմա իր հանրությանը փորձում է համոզել ու լեգիտիմացնել իր այն թեզը, թե Երևանը, Սևանա լիճը, Սյունիքն ու ՀՀ-ի այլ տարածքներ Ադրբեջանի «պատմական տարածքներն» են: Ելնելով 30 տարվա տրամաբանության հիմքից՝ Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել Հայաստանի նկատմամբ իր տարածքային պահանջներից: Եթե հայկական կողմը կարծում է, որ որևէ տարածք զիջելով և կոկրետ կոմունիկացիաները բացելով՝ լավ դիրքեր է ստանալու, կարող եմ վստահեցնել, որ Ադրբեջանը երբեք չի ստորագրի մի այնպիսի փաստաթուղթ, որից հայկական կողմը շահած դուրս կգա:

Եթե անգամ ճանապարհները բացվեն, ապա ես մեծ կասկած ունեմ, որ երկար կյանք չի ունենա այդ ամենը: Կանցնի որոշ ժամանակ, և ադրբեջանական կողմը տարբեր պատճառաբանություններով կարող է հայկական կողմին թույլ չտալ օգտագործել այդ ճանապարհները: Բացի այդ, հաշվի առնելով, որ այստեղ կա նաև թուրքական գործոնը, մասնավորապես, Սյունիքով ճանապարհի բացման հարց կա, թուրքական կողմից ավելի մեծ ճնշում կլինի: Մեծ հաշվով, Հայաստանը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որտեղ բանակցային ու դիվանագիտական ճկուն հմտությունների բացակայության պայմաններում ոտքի վրա է որոշում կայացվում: Այս իրավիճակում սահմանին նման խայտառակ իրավիճակ ունենալը ենթադրելի է. ադրբեջանական կողմը երբ ուզում կրակում, երբ ուզում հրադադար է պահպանում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

adv_banner

Ամենից շատ դիտված

15:08 Արմավիրի մարզում բախվել են խնամիների «Նիվան» ու «06»-ը․ 7 վիրավորներից 3-ն անչափահասներ են․ shamshyan.com
17:48 Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վիրավորների մի մասը մասնակցում էր հարսանեկան արարողության․ shamshyan.com
14:43 Գորիսում Առուշ Առուշանյանը դիմավորեց Բագրատ Սրբազանին
12:15 Երևանում անչափահաս վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
13:45 Աննա Հակոբյանը հյուրընկալել է Փաշինյանի հետ հեծանվավազքին մասնակցած հեծանվորդներին
11:57 Սկանդալ՝ Երևանում․ ազգությամբ հնդիկ տղամարդուն ծեծի են ենթարկել , այրել uեռական օրգանը և տեսանյութն ուղարկել հարազատներին. shamshyan.com
17:56 Հայաստանում հանգստանալը դարձել է թանկ հաճույք, գյումրեցիները նախընտրում են Քոբուլեթին. զբոսավար
10:28 Վայոց ձորի մարզում «ՎԱԶ 2115»-ը մխրճվել է «Կամազ»-ի հետնամասի մեջ․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ shamshyan.com
12:09 Մի էտապ եղավ իմ կյանքում, որ չէի կարող ստեղծագործել. գյումրեցի գեղանկարչուհի
21:34 Բա հիմա ավտոյի մեջ ո՞նց ենք բուղաչա ուտելու․ մգացված ապակիներով մեքենաների նկատմամբ «ռեյդեր»-ը շարունակվում են․ shamshyan.com