Մամուլ 4 տարի առաջ - 08:46 28-07-2021

Պողպատե մանդատը լրագրողների գլխին է կոտրվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հենց առաջին օրվանից, կարծես թե, պայքար է մղում լրագրողների դեմ։ Տարբեր օրենսդրական նախաձեռնություններից հետո հիմա էլ հերթը հասել է Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանող լրագրողների աշխատանքը սահմանափակելուն եւ այլն էլ ինչպես։ Երեկ այդ մասին բարձրաձայնել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը եւ գրություն ուղարկել խորհրդարան` փորձելով հասկանալ, թե ինչ սահմանափակումներ են, ինչու, ինչ հիմնավորմամբ։

Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, նպատակ է առկա խորհրդարանի առաջին հարկում տարածք հատկացնել, որտեղ լրագրողները կնստեն եւ մոնիտորով կհետեւեն ԱԺ աշխատանքներին։ Այսինքն՝ նպատակ կա այնպես անել, որ լրագրողները խորհրդարանում հնարավորություն չունենան մոտենալ պատգամավորներին, նրանց հարցեր տալ կամ ֆիքսել այնպիսի դրվագներ միջանցքում, դահլիճում, օրինակ՝ ծեծկռտուքներ, որոնք հաճելի չեն լինելու հենց իշխանությունների համար։

Լրագրողական օթյակը փակելու նպատակ կա: Եվ սա անում է ամենաթափանցիկ, ամենաժողովրդավարական, ամենահանդուրժող եւ ամենասիրող իշխանությունը, որ բացում էր ԱԺ ու նախագահականի դարպասները, իսկ հիմա «7 կողպեքով են փակում»:

Նկատենք` անգամ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին լրագրողների աշխատանքը խորհրդարանում սահմանափակված չի եղել, իսկ, օրինակ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերի ժամանակ լրագրողները հենց ԱԺ դահլիճում էին նստում եւ աշխատում։ Դրանից հետո երկար տարիներ լրագրողները անարգել աշխատել են, իսկ հիմա խոսքի ազատության մասին ամենաբարձր խոսող իշխանությունները սահմանափակում են լրագրողների աշխատանքը։ Սա վերաբերմունք է, որ պետք է գնահատական ստանա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, լրագրողական կազմակերությունների, եվրոպական կառույցների կողմից։ Այսպիսի հանդգնություն երբեք չի եղել. պողպատե մանդատը լրագրողների գլխին է կոտրվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան