Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:31 27-07-2021

Աչքերում գտել են COVID-19-ի երկարատև ընթացքի նոր ախտանշան

Թուրք բժիշկները հայտնաբերել են երկար տևող COVID-19-ի նոր ախտանշան: Ինչպես ասված է հետազոտության նկարագրության մեջ, որը հրապարակվել է բրիտանական ակնաբուժական ամսագրում, կորոնավիրուսով վարակման հետ կապված հիվանդության երկարատև ընթացքի դեպքում կարող է զարգանալ նյարդային մանրաթելերի վնասում և առանցքային իմունային բջիջների ավելացում աչքի եղջերաթաղանթի վրա:

Հետազոտողները նշում են, որ այս վարակով պացիենտներից 10-ից 1-ի մոտ զարգանում է «երկարատև COVID», որի հիմքում, ինչպես համարվում է, կարող է ընկած լինել նյարդային մանրաթելերի վնասումը: Գիտնականները կատարել են փորձի ենթարկվածների եղջերաթաղանթի կոնֆոկալ միկրոսկոպիա և համեմատել առողջ մարդկանց արդյունքների հետ:

Ընդհանուր առմամբ ստուգման արդյունքում պարզվել է, որ նյարդաբանական ախտանշաններն առկա էին 4 և 12 շաբաթ անց հիվանդների համապատասխանաբար 55%-ի և 45%-ի շրջանում: Թեստերը ցույց են տվել, որ նյարդաբանական ախտանշաններ ունեցող հիվանդները տառապում են եղջերաթաղանթի նյարդային մանրաթելերի վնասումով ու կորստով և մեծ քանակությամբ դենդրիտային բջիջներով, քան նրանք, ովքեր կորոնավիրուս չունեն:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան