Արտաքին 5 տարի առաջ - 13:39 27-07-2021

Արևմուտքի երկրները փորձում են խզել կապերը Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև. ՌԴ ԱԽ

Վաշինգտոնը ճնշում է գործադրում ԱՊՀ երկրների վրա՝ նպատակ ունենալով խզելու նրանց կապերը Ռուսաստանի հետ, հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը:

«ԱՄՆ-ն, համաձայնության գալով ԵՄ անդամ երկրների հետ, չի հրաժարվում ԱՊՀ երկրների վրա ճնշումը մեծացնելու, մեր ժողովուրդների դարավոր կապերը խզելու, մեր համատեղ հաղթանակների պատմությունը կեղծելու փորձերից»,- ասել է Նուրգալիևը «Ռոսիյսկայա գազետա»-ի հետ հարցազրույցում:

«Մենք տեսնում ենք, թե ինչ սարսափելի է այդ խզումը, Վրաստանի և Ուկրաինայի օրինակով, որտեղ անկայուն քաղաքական և սոցիալական իրավիճակ է, արդյունաբերության ամբողջական փլուզում, բնակչության կենսամակարդակի անկում, իսկ Ուկրաինայում կա նաև զինված բախում»,- ասել է նա:

Ըստ Նուրգալիևի՝ Ռուսաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում «ռուս, բելառուսական և ուկրաինացի ժողովուրդների եղբայրական կապերի ամրապնդման խնդիրներին», գրում է «Ինտերֆաքսը»:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»

Ձեզ գուցե հետաքրքրի