Ներքին 5 տարի առաջ - 23:09 22-07-2021

Քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի՝ Արցախի դեմ օտարերկրյա ահաբեկիչների կիրառման վտանգները․ ՀՀ ԱԳՆ

Հուլիսի 21-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) ՀՀ նախագահության փակման նիստը: Ամփոփիչ ելույթով հանդես եկավ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Իր խոսքում դեսպան Պապիկյանը նշեց, որ Հայաստանը ստանձնել է ԱՀՖ նախագահությունն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո, երբ խաղաղությունն ու անվտանգությունը ԵԱՀԿ տարածաշրջանում վտանգված են: Այս առումով նա նշեց ՀՀ նախագահության գերակայությունների արդիականությունը և ընդգծեց Հայաստանի մոտեցումը, որ ԵԱՀԿ հանձնառությունների շարունակական և միտումնավոր խախտումները վտանգում են խաղաղությունը և հող նախապատրաստում ուժի կիրառման համար:

Դեսպան Պապիկյանը նշեց, որ ԱՀՖ ՀՀ նախագահության ընթացքում ԵԱՀԿ հանձնառությունների խախտումները, մասնավորապես, լայնածավալ ռազմական գործողությունները, շարունակել են վտանգել ԵԱՀԿ տարածաշրջանի, այդ թվում՝ Հարավային Կովկասի խաղաղությունը և անվտանգությունը:

Ամփոփելով Հայաստանի նախագահությունը՝ դեսպան Պապիկյանն անդրադարձավ վերջին երեք ամիսների ընթացքում կազմակերպված երկխոսություններին և քննարկումներին՝ առանձնացնելով ԵԱՀԿ շվեդական նախագահության հետ կազմակերպված համատեղ նիստն ահաբեկչության դեմ պայքարի թեմայով, որի ընթացքում քննարկվեցին նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների օգտագործման վտանգները: Ընդգծվեց, որ վստահության վերականգնման ԱՀՖ ՀՀ նախագահության գերակայության իրականացման համար անհրաժեշտ է դրսևորել քաղաքական կամք Հելսինկիի համագործակցության ոգուն համահունչ, և որ ներկայիս անվտանգային ճգնաժամի հաղթահարումը պահանջում է ոչ միայն խոսքեր, այլ նաև գործեր: Նա կարևորեց անկեղծ երկխոսությունը եվրոպական միասնական և անբաժանելի անվտանգության հարատև ապահովման առումով, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի բացառումը՝ ընդհանուր սկզբունքների և հանձնառությունների հարգման և համագործակցության խթանման առումով:

ԵԱՀԿ մասնակից պետությունները շնորհավորեցին Հայաստանին նախագահության հաջող անցկացման համար և շնորհակալություն հայտնեցին ՀՀ նախագահությանը հետաքրքիր և բովանդակալից քննարկումներ կազմակերպելու համար:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com

Ձեզ գուցե հետաքրքրի