Արտաքին 5 տարի առաջ - 12:27 19-07-2021

Մինսկը հույսը դնելու է Ռուսաստանի և Չինաստանի վրա. Բելառուսի արտգործնախարար

Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյն ասել է, որ հանրապետության դեմ սանձազերծված «հիբրիդային պատերազմի» հարցում պաշտոնական Մինսկը կարող է հույսը դնել Ռուսաստանի և Չինաստանի վրա: Միևնույն ժամանակ, նա Մոսկվային և Պեկինին անվանել է Բելառուսի ռազմավարական դաշնակիցներ:

Նախարարի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքական և տնտեսական միջավայրը կտրուկ փոխվել է: Այժմ Մինսկը պետք է բազմաբնույթ պատասխաններ մշակի նոր մարտահրավերներին:

Հիշեցնենք, որ ըստ մի շարք փորձագետների՝ վերջին պատժամիջոցները, որոնք Եվրամիությունը մտցրել է Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգի դեմ, կարող են 15%-ով փլուզել երկրի ՀՆԱ-ն: Ընդհանուր առմամբ, վնասը կարող է համեմատվել Խորհրդային Միության կործանման հետևանքների հետ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից