Արտաքին 3 տարի առաջ - 21:30 21-03-2023

Չինաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը Պեկինի ռազմավարական ընտրությունն է․ Չինաստանի նախագահ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Չինաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը Պեկինի ռազմավարական ընտրությունն է։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին ասվում է Պուտինի և Սի Ծինփինի հանդիպման արդյունքներով Չինաստանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Պեկինն ընդգծում ՝ չին-ռուսական հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը Չինաստանի ռազմավարական ընտրությունն է, որը բխում է սեփական հիմնարար շահերից և աշխարհում գերիշխող միտումներից։ Հայտարարության համաձայն՝ Սի Ծինփինն ասել է, որ Չինաստանը հաստատակամորեն հավատարիմ է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության ամրապնդման ընդհանուր ուղեգծին։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի խորը փոխանակում նաև ուկրաինական հարցի շուրջ։ Չինաստանի նախագահը շեշտել է, որ երկրների մեծ մասը հավանություն Է տալիս լարվածության թուլացմանը, կողմ է խաղաղ բանակցություններին, ինչպես նաև դեմ Է կրակի վրա յուղ լցնելուն։

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելել է, որ Սի Ծինփինը Պուտինին վստահեցրել է, որ Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ ուկրաինական հարցի քաղաքական կարգավորման աջակցության գործում։

Հիշեցնենք, որ Սի Ծինփինը Պուտինի հրավերով մարտի 20-ից 22-ը պետական այցով գտնվում Է Ռուսաստանում:


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը