Սպորտ 5 տարի առաջ - 00:17 15-07-2021

Որոշ խաղացողներ բացակայում էին, քանի որ 2-րդ աշխատանք ունեն․ Կոնաս Կի Նոմադսի մարզիչ

ՉԼ որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Ալաշկերտը լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթեց Ուելսի չեմպիոն Կոնաս Կի Նոմադսին։ Այսպիսով, Հայաստանի չեմպիոնը ընդհանուր դիմակայության 3-2 հաշվով պայքարը կշարունակի հաջորդ փուլում։ Ուելսի չեմպիոնի մարզիչ Էնդի Մորիսոնը խաղից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։

«Խաղը մեր պլանավորածի պես էր ըթանում, թեև գիտեինք, որ լավ թիմի ենք դիմակայում։ Մենք պիտի հաշիվ պահեինք ու ստացվում էր մինչև Ալաշկերտի 5-րդ փոփոխությունը, նրանք բոլորն էլ ինչ-որ առումով բարելավեցին խաղը, իսկ մենք չունեինք այդ հնարավորությունը։

Մի քանի ֆուտբոլիստ չկարողացան մասնակցել խաղի, որոշները գործի բերումով, քանի որ երկրորդ աշխատանք ունեն։ Բոլոր խաղացողներն էլ կողքից այլ աշխատանք ունեն»,- ասաց Մորիսոն։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ