Ներքին 5 տարի առաջ - 20:43 05-07-2021

Արցախի ՆԳՆ-ն ամփոփել է նախորդ շաբաթը

2021 թվականի հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության քաղաքային ու տարածքային բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն:

Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների մասին դեպքերը:

Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է մարմնական վնասվածքի՝ 6, խարդախության՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 1, համակարգչային հանցագործության՝ 1, թմրանյութի հայտնաբերման՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 1, բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ՝ 1, դիակի հայտնաբերման՝ 1, զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 2 դեպք: Մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ խմբերը օրենքով սահմանված կարգով ընթացքավորել են գրանցված դեպքերը։
Ընդհանուր առմամբ՝ հերթապահ մասում կատարված հանցագործությունների, դեպքերի և պատահարների վերաբերյալ գրանցվել է 40 հաղորդում:

Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ տարածքում գրանցվել է 25 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 18-ը նյութական վնասով, 7-ը՝ մարմնական: ՃՏՊ դեպքերից բուժհաստատություն է դիմել 10 քաղաքացի

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է