Ուղիղ եթեր
Սպորտ 4 տարի առաջ - 14:13 05-07-2021

Կուրտուայի քույրը ներողություն է խնդրել Սպինացոլայից

Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուայի քույրը ներողություն է խնդրել իտալացի պաշտպան Լեոնարդո Սպինացոլայից այն բանից հետո, երբ ԵՎՐՈ 2020-ի քառորդ եզրափակչի խաղում մեղադրել է Իտալիայի հավաքականի պաշտպանին ժամանակ ձգելու մեջ:

Բելգիա-Իտալիա հանդիպման ժամանակ Վալերին Սպինացոլայի վնասվածքի ժամանակ ինստագրամի իր էջում գրել էր. «Սա այն է, ինչը մենք անվանում ենք ֆուտբոլային խորամանկություն»:

Բայց խաղից հետո, երբ պարզ դարձավ, որ Սպինացոլան լուրջ վնասվածք է ստացել, Կուրտուայի քույրը նոր գրառում է կատարել:

«Ցավում եմ, որ Սպինացոլայի հետ նման բան է տեղի ունեցել: Ներողություն եմ խնդրում իմ արձագանքի համար: Հույս ունե, որ նա շուտ կապաքինվի»,- գրել է Վալերին:

Ամենից շատ դիտված