Արտաքին 5 տարի առաջ - 13:50 05-07-2021

Բաթումիում դանակահարել են հայ անչափահասի

Բաթումիում հուլիսի 3-ին Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկին դանակահարել են միջադեպի ընթացքում: Անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում, ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Այս պահին անչափահասի վիճակը կայուն է:

Այս մասին տեղեկություն են հայտնում Ախալքալաքի բնակիչները: Ըստ նրանց՝ Բաթումիում ազգությամբ հայերին մոտեցել են վանկարկելով՝ «Ղարաբաղը մե՞րն է, թե՞ ձերը», հավանաբար՝ ազգությամբ ադրբեջանցիներ: Գոմանի բնակիչների խոսքով, տեղի ունեցածի ընթացքում միջամտել է նաև ոստիկան, որը ևս վնասվել ու տեղափոխվել է հիվանդանոց: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն,Գոմանցի անչափահասին դանակահարելու համար, բերման է ենթարկվել մեկ անձ:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա