copy image url
Ավելին 3 տարի առաջ - 19:46 01-07-2021

Բեզոսը տիեզերական թռիչքի համար ընտրել է 82-ամյա ամերիկուհու

Amazon ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և Blue Origin ավիատիեզերական ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը 82-ամյա ամերիկացի Ուալի Ֆանկին հրավիրել է հուլիսի վերջին իր հետ տիեզերք թռչել: Այդ մասին հայտնում է ABC News-ը:

Նշվում է, որ 1961 թ.-ին Ֆանկը դարձել էր «Կանայք տիեզերքում» ծրագրի հաղթողը, որը, սակայն, հետագայում չեղարկվել է: Ծրագրի մասնակիցներից ոչ մեկը չի գնացել թռիչքի:

Instagram-ի իր էջում Բեզոսը գրել է, որ ոչ ոք ավելի երկար չի սպասել տիեզերական ճանապարհորդությանը, քան Ֆանկը: Amazon-ի հիմնադիրը նշել է, որ Ուալի Ֆանկը իր ու իր եղբոր հետ միասին թռչելու է տիեզերք՝ որպես պատվավոր հյուր:

Ավելի վաղ Ջեֆ Բեզոսը հայտարարել էր, որ հուլիսի 20-ին իր եղբոր հետ «Կապույտ ծագում» տիեզերանավով կթռչի տիեզերք:

Դրանից առաջ գործարարն ասել էր, որ հուլիսի 5-ին թողնելու է Amazon-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը: Նա բացատրել էր, որ 27 տարի առաջ՝ 1994 թվականին, հենց այդ օրն է հիմնադրել ընկերությունը:

adv_banner

Ամենից շատ դիտված