Արտաքին 5 տարի առաջ - 16:14 30-06-2021

Դա ակնհայտ սադրանք է. Պուտինը՝ բրիտանական ականակրի կողմից ռուսական սահմանը խախտելու մասին

Բրիտանական ականակրի կողմից ռուսական սահմանի խախտումը ակնհայտ սադրանք էր, որին մասնակցում էր ինչպես բրիտանական, այնպես էլ ամերիկյան կողմը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ «Ուղիղ գծի» ժամանակ:

«Դա սադրանք է, բացարձակ ակնհայտ սադրանք... Նախ՝ այն համալիր էր և անցկացվել է ոչ միայն բրիտանացիների, այլ նաև ամերիկացիների կողմից: Քանի որ բրիտանացիները մեր տարածքային ջրերն են մտել ցերեկը, հետո նաև վաղ առավոտյան ժամը 07:30-ին Հունաստանում ՆԱՏՕ-ի ռազմական օդանավակայաններից մեկից թռչել է ամերիկյան ռազմավարական հետախուզական ինքնաթիռ»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով, Մեծ Բրիտանիայի ռազմանավը ռազմական նպատակներ է հետապնդել միջադեպի ընթացքում:

Միաժամանակ, նրա խոսքով, միջադեպը չի մոտեցնում աշխարհը Երրորդ համաշխարհային պատերազմի: «Նույնիսկ եթե մենք խորտակենք այս նավը, միևնույն է, դժվար կլինի պատկերացնել, որ աշխարհը Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է: Քանի որ նրանք, ովքեր դա անում են, գիտեն, որ չեն կարող հաղթող դուրս գալ այդ պատերազմից»,- շեշտել է ՌԴ նախագահը:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա