Արտաքին 4 տարի առաջ - 15:56 29-06-2021

Սաակաշվիլին կդառնա շոումեն

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին կդառնա սեփական թոք-շոուի հաղորդավար, որը կցուցադրվի հեռուստաալիքներից մեկով: Այս մասին հայտնում է «Sputnik Բլիժնեե Զարուբեժյե»​-ի Telegram-ալիքը:

Ինչպես հաղորդվում է, շոուի շրջանակներում հեռարձակվելու են հանդիպումներ վրաց հասարակության ներկայացուցիչների հետ: Սաակաշվիլին ծրագրել է Օդեսայում անցկացնել երիտասարդական վեհաժողով Վրաստանից հարյուրավոր երիտասարդների մասնակցությամբ, որտեղ կքննարկվեն նորարարությունները: