Արտաքին 4 տարի առաջ - 15:47 01-10-2021

Որտեղ Սաակաշվիլին է, այնտեղ կրկես է. Պեսկովը մեկնաբանել է քաղաքական գործչի վերադարձը Վրաստան

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձը հայրենիք: Նրա խոսքով, քաղաքական գործչի տեղափոխությունը Կրեմլի թեման չէ:

«Փառք Աստծու, սա մեր հարցը չէ: Այնտեղ, որտեղ Սաակաշվիլին է, այնտեղ կրկես է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նա նշել է՝ կարևոր է, որ այս «կրկեսը» չվնասի այն երկրի քաղաքացիներին, որտեղ գտնվում է քաղաքական գործիչը:

Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահը սոցցանցերում հայտարարել է, որ ութ տարի անց վերադառնում է հայրենիք: Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Սաակաշվիլին երկիր մտնելուն պես կկալանավորվի:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ