Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 09:15 29-06-2021

Փաշինյանը կեղծ դեմոկրատիա է խաղարկում. ով կդառնա ԱԺ նախագահ․ Հրապարակ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում անհամբեր սպասում են վարչության առաջիկա նիստին, որի ընթացքում կորոշվի, թե ինչպես են բաշխվելու առաջիկա պաշտոնները։ Ովքեր են դառնալու ԱԺ նախագահ, փոխնախագահներ, կառավարությունում՝ փոխվարչապետներ, նախարարներ և այլն։

Վարչության անդամների ձայներով կորոշվի, թե ով է ընդունելի թիմի համար հատկապես ԱԺ ղեկավար պաշտոններում։ Ով ամենաշատ ձայներ հավաքի, նրան էլ կընտրեն խորհրդարանի խոսնակի պաշտոնում։ Իսկ թեկնածուները երեքն են․ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, ում մասին թիմից ասացին՝ օր առաջ ուզում է գլուխն ազատել գործադիրից և տեղափոխվել ավելի հանգիստ գործի, գործող նախագահ Արարատ Միրզոյանը և փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Երեքն էլ ակտիվ «քարոզարշավ» են անում թիմում և աջակիցների փնտրտուքով են զբաղված, բայց ամենաակտիվն Արսեն Թորոսյանն է՝ ապագա փոխվարչապետացուն, Նիկոլ Փաշինյանի սև գործերի դագանակը, ով աշխատում է Սուրեն Պապիկյանի օգտին և զբաղված է նրա լոբբինգով։ Արարատ Միրզոյանը նույնպես ձեռքերը ծալած չի նստել։ Ամենաթույլն Ալեն Սիմոնյանի դիրքերն են։

Իհարկե, գործընթացն ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի ձեռքում է, և ինչպես ուզենա, այնպես էլ ներթիմային կարծիք «կձևավորի», սակայն, ինչպես երևում է, նա այստեղ էլ որոշել է կեղծ դեմոկրատիա խաղարկել։ Ընդ որում՝ բոլորին առանձին-առանձին ասում է՝ ես քեզ եմ տեսնում այդ պաշտոնում, բայց ես չեմ որոշելու, այլ վարչությունը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան