Ուղիղ եթեր
Սպորտ 4 տարի առաջ - 23:10 28-06-2021

Մանվել Խնձրցյանը երիտասարդական ԵԱ-ի եզրափակչում է

Գերմանական Դորտմունդ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դուրս է եկել եզրափակիչ։

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 11-0 հաշվով առավելության է հասել իտալացի Սիմոնե Պիրոդուի նկատմամբ, այնուհետև առավելության հասել շվեյցարացի Թոմաս Էփի նկատմամբ։

Հայ մարզիկը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10-0 հաշվով առավելության էր հասել հույն մարզիկի նկատմամբ։

Եզրափակչում հայ ըմբիշը կգոտեմարտի ռուս Խունկերովի հետ: